Brexit-ի շրջանակում Լոնդոնն «առնվազն մինչեւ 2020 թվականը» Բրյուսելին պետք է փոխհատուցում վճարի՝ Եվրամիությունում իր ստանձնած պարտավորվածությունները կատարելու համար։ Այս մասին բյուջետային հարցերով եվրահանձնակատար Գյունտեր Էթինգերն ասել է Bild պարբերականին տված հարցազրույցում։ 

Չնայած Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիան պաշտոնապես դուրս կգա 2019 թվականի մարտի 29-ին, երկիրը դեռ որոշ ժամանակ վճարումներ պետք է կատարի՝ մի շարք երկարաժամկետ ծրագրերի պատճառով, փոխանցում է DW-ն։

Այնուամենայնիվ, Եվրամիությունը Brexit-ից հետո տարեկան 10-12 մլրդ եվրո բյուջետային միջոցներ չի ստանա։