Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ նրանք, ովքեր հարձակվել են ռազմաբազայի վրա, «առավելագույն պատիժ» կստանան, հաղորդում է AP-ն:
Նրա խոսքով՝ Վալենսիայի Պարամասի ռազմաբազայի վրա 20 մարդ է հարձակվել՝ ռազմական խռովություն սադրելու նպատակով: Նա նշել է, որ զինվորականները 2 հարձակվողի են սպանել, մեկը վիրավորվել է, 7 մարդ ձերբակալված է, իսկ 10-ին հաջողվել է փախուստի դիմել:
«Մենք գիտենք՝ նրանք ուր են գնում, եւ մեր զինվորականներն ու ոստիկանները զբաղվում են այդ հարցով»,- ասել է Մադուրոն՝ հավելելով, որ «առավելագույն պատիժ է պահանջելու նրանց համար, ովքեր մասնակցել են այդ ահաբեկչական ակտին»:


























