Մեքսիկայում զինված անձինք հարձակում են իրականացրել Լոս Կաբոս զբոսաշրջային շրջանի լողափին: Հրաձգության հետեւանքով 3 տղամարդ է զոհվել, 2 վիրավոր կա:

Տեղի դատախազության տվյալներով՝ հարձակումն իրականացվել է կիրակի Playa Palmilla-ի մուտքի մոտ. այն Սան Խոսե դել Կաբոյի հարեւանությամբ գտնվող ճանաչված լողափ է: Հարձակման պատճառների մասին ոչինչ հայտնի չէ:

Իշխանությունների հաղորդմամբ՝ լողափին մեծ թվով զբոսաշրջիկներ են եղել՝ ինչպես մեքսիկացիներ, այնպես էլ օտարերկրացիներ: Ոստիկանությունը տարհանել է մարդկանց: