Ի պատասխան ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին՝ Մոսկվան ակտիվացնում է վճարման ամերիկյան համակարգերից կախվածությունը նվազեցնելու աշխատանքները։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Մենք իհարկե ակտիվացնում ենք ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելու գործընթացը՝ վճարման ամերիկյան համակարգերից կախվածությունը նվազեցնելով՝ դոլարից որպես վճարման արժույթի եւ այլն։ Այժմ դա կենսական անհրաժեշտություն է դառնում»,- ասել է Ռյաբկովը։
Նա նաեւ ընդգծել է, որ Ռուսաստանի համար շատ կարեւոր է դոլարից կախում չունենալը՝ այդ «կեռիկից» ազատվելու համար։


























