Ամռան տապից հոգնած զբոսաշրջիկների համար Շվեդիայում բացվել է սառցե հյուրանոց։ Այն գտնվում է Հյուսիսային բեւեռային շրջանից 250 կմ հեռավորության վրա, հայտնում է «Մոյա պլանետան»։

Հյուրանոցը բառացիորեն սառցե է՝ պատերը ու նույնիսկ կահույքը սառույցից են պատրաստված։ Այն բացառապես սեզոնային է, հյուրանոցը կառուցելու են յուրաքանչյուր ձմռանը, այն զարդարելով առասպելական արարածների սառցե քանդակներով։ Իսկ գարնան վերջին այն կհալչի ու կհոսի գետը։ Համենայն դեպս, այդպես է եղել նախկինում։ Սակայն ճանապարհորդ Ջերեմի Հեդին հաջողվել է այնտեղ գիշեր անցկացնել ամռան կեսին։

Icehotel-ը նորից են կառուցել Յունկասյարվիից ոչ հեռու, որտեղ օդի ջերմաստիճանը կայուն է, –5 °C.-ից ոչ բարձր։ Սառցե հյուրանոցում  նույնիսկ տաք սաունա է գործում,  հայտնում է The Daily Mail-ը։

20 սենյակները զարդարված են սառցե քանդակներով։ Ջերեմին գիշերն անցկացրել է քնապարկում, բայցեւայնպես չի մրսել։ Իսկ առավոտյան նրան մատուցել են կիտրոնի տաք հյութ։