«Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորումն  անկարգություններ է կազմակերպել Նիգերիայի հյուսիս- արեւելքում, երկու տարբեր հարձակումների ընթացքում սպանելով առնվազն 31 ձկնորսների, փոխանցում է «Սինհուան»։

Բորնո նահանգի Բագա ձկնորսական բնակավայրի վրա հարձակումները իրականացվել են օգոստոսի 5-6-ը, հայտնել է նահանգապետ Քաշիմ Շեթիման։

Նրա խոսքով՝ վերջին իրադարձությունները ցույց են տվել, որ «Բոկո Հարամ» խմբավորումը նախկինի պես զբաղվում է ահաբեկչությամբ, սպանում ու տանջում է մարդկանց Նիգերիայի հյուսիս – արեւելքում, այդ թվում Չադ լճի ավազանում։