Իտալիայում 20-ամյա բրիտանուհի մոդելի առեւանգման պատմությունը կարող է կեղծիք լինել։ Սակայն փաստաբանը հերքում է իտալական մամուլում հայտնված այդ վարկածները, որոնք կասկած են արտահայտում առեւանգման եղելության կապակցությամբ, հայտնում է Reuters-ը։

Հիշեցնենք, որ մոդելի առեւանգման կապակցությամբ կալանավորվել է լեհ Լուկաշ Գերբան, որն ուզում էր մոդելին վաճառել «մութ համացանցի» աճուրդում, եթե նրա դիմաց չստանար 300 հազար եվրո փրկագին։ Աղջկան կեղծ ֆոտոշարքով գայթակղելով՝ Միլան էին հրավիրել, թմրադեղեր տվել, կապել ու տարել իտալական գյուղերից մեկը, որտեղ նրան վեց օր պահել էին։

Սակայն գյուղի բնակիչները ասել էին, որ տեսել են, թե ինչպես է Խլոյա Այլինգը զբոսնում առեւանգողների հետ, այցելում տեղի բար ու նույնիսկ կոշիկ գնում։

Աղջկա փաստաբան Ֆրանչեսկո Պեշեի խոսքով՝ ինքը նողկանքով է ընթերցել հրապարակումներն այն մասին, որ իր պաշտպանյալը կարող է ներգրավված լինել որեւէ դավադրության մեջ։ Նրա խոսքով առեւանգողները սպառնացել են սպանել աղջկան, եթե նա փախչի ու պատմի, որ իրեն իր կամքին հակառակ են պահում ։ «20-ամյա աղջիկ, որին թմրադեղեր էին տվել ու առեւանգել․․․ Ես հոյակապ հասկանում եմ, որ նա նրանց հավատացել է»,- ասել է նա։

«Նրան սպառնում էին սպանել, հետեւաբար ֆիզիկական սահմանափակումների կարիք չկար։ Աղջիկը պատմել է, որ ձգտում էր շատ զիջող լինել»,- հավելել է Պեշեն։

Ոստիկանությունը դեռ հրաժարվել է մեկնաբանություններից։ Աղջկա խոսքով իրեն առեւանգողները 4-5 տղամարդիկ էին։