Թեխասից Ռասմուսենների ընտանիքը United Airlines ավիաընկերությանը մեղադրում է չվերթն ուշացնելու պատճառով Լուլու անունով իր շան մահվան մեջ: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Washington Post-ը:

Օդանավի չվերթը եղանակի պատճառով երկու ժամով հետաձգվել է: 5-ամյա սպանիելին գրանցումից հետո տարել են կենդանիների համար նախատեսված բեռնախցիկ:

Ընտանիքը ենթադրում է, որ շունը մահացել է չվերթի ուշացման պատճառով, եւ ավիաընկերությունից պատասխան է սպասում: Սակայն հայտնի չէ, թե օդանավի թռիչքից առաջ որտեղ է եղել շունը: