Հյուսիսային Կորեայի իշխանություններն ազատ են արձակել կանադացի հոգեւորական Հուեյն Սու Լիմին՝ մարդասիրական նկատառումներից ելնելով: Կանադայի քաղաքային Հյուսիսային Կորեայում ցմահ տաժանակիր աշխատանքի էր դատապարտվել՝ ռեժիմի տապալման փորձի մեղադրանքով: Այս մասին գրում է Reuters-ը:

«Հյուսիսային Կորեայի Կենտրոնական դատարանի որոշմամբ՝ Կանադայի քաղաքացին, մարդասիրական նկատառումներից ելնելով, ազատ է արձակվել՝ կապված հիվանդության հետ»,- հաղորդել է Կորեայի կենտրոնական գործակալությունը: