Քենիայում բորենին խափանել է ծայրահեղականների ծրագրերը, պատահաբար պայթեցնելով ինքնաշեն ռումբը, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով անվտանգության ծառայությունները։

Նրա խոսքով՝ պայթյունը տեղի  է ունեցել Լամու շրջանում այն բանից հետո, երբ բորենին կանգնել է ռումբի վրա։ Պայթուցիկ սարքը տեղադրված է եղել ճանապարհին, որից օգտվում են ընտրական հանձնաժողովի անդամները։

«Ալ Շաբաաբ» խմբավորումը մինչ այդ սպառնում էր խափանել ընտրությունները։ Զինյալները 2011-ից առայսօր ավելի քան 100 հարձակում են իրականացրել Քենիայում, անվանելով դա փոխհատուցում այն երկրի համար, որը զքրքեր է ուղարկում Սոմալի։