Բրյուսելում կողոպտել են Սոլվենիայի դեսպանատունը.գողացել են հոլոգրաֆիկ պիտակները՝ առաքումները կնքելու համար։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով STA–ն։
Միջադեպը տեղի է ունեցել լույս երկուշաբթի գիշերը։ Հարեւան լքված շինության կողմից անհայտ անձինք դեսպանատան շինության պատի մեջ անցք են փորել, ներթափանցել այնտեղ եւ բացել չհրկիզվող պահարանը։
Սլովենիայի ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դամյան Բերգանտի խոսքով՝ գողացել են միայն հոլոգրաֆիկ պիտակները, ինչն անվտանգության համար սպառնալիք չի ներկայացնում։
Սլովենիայի դեսպանատան շենքը ֆիզիկական հսկիչներ չունի, իսկ ազդանշանային համակարգը չի գործել։




























