Երեւան-Աշտարակ ավտոճանապարհին վթարից տուժելու հետեւանքով մեկ շաբաթից ավելի անգիտակից վիճակում գտնվող 4-ամյա երեխայի վիճակում դրական փոփոխություն կա: Այս մասին NEWS.am-ին ասաց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը: Նա նշեց, որ 4-ամյա երեխայի վիճակը շարունակում է ծանր մնալ, սակայն, վերջին օրերին նրա մոտ դրական փոփոխություններ են նկատվել:
Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ օգոստոսի 4-ին ժամը 22:00-ի սահմաններում անհայտ վարորդը «Ֆոլքսվագեն Պասսատ» ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ճանապարհի 19-րդ կմ-ին Աշտարակ-Երևան ուղղությամբ բախվել է 36-ամյա Գեղամ Սարգսյանի «ՎԱԶ 2121» ավտոմեքենային, ինչի հետևանքով մեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի մասից, Գեղամ Սարգսյանը տեղում մահացել է, իսկ նույն մեքենայում գտնվող՝ նրա 4-ամյա որդին տեղափոխվել է հիվանդանոց:




























