Պաշտոնյան, որը նախազգուշացրել է Դոնալդ Թրամփի քաղաքականության համար արտաքին ու ներքին սպառնալիքների մասին, զրկվել է պաշտոնից նախագահի խորհրդական Հերբերտ Մաքմասթերի հետ իր տարաձայնությունների պատճառով, գրում է Foreign Policy-ն։
Atlantic պարբերականը մինչ այդ հայտնել էր, որ ամերիկյան ազգային անվտանգության խորհրդում ռազմավարական պլանավորման համար պատասխանատու Ռիչ Հիգգինսը հեռացվել է աշխատանքից այն գրության համար, որում նախազգուշացնում էր նախագահ Թրամփի քաղաքականության համար ներքին ու արտաքին ուժերի կողմից սպառնալիքի մասին։
Ըստ պարբերականի աղբյուրի՝ չնայած գրության մեջ անուններ նշված չեն եղել, բայց հեղինակի քննադատությունն ուղղված էր նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մաքմասթերին։
«Այն Մաքսմասթերի մասին էր, դրա համար էլ երբ նա սկսեց կարդալ այն, հասկացավ, որ խոսքն իր մասին է ու հեռացրեց նրան աշխատանքից»,- հայտնել է թերթի աղբյուրը։
Պարբերականի տվյալներով, այդ փաստաթուղթը վկայում է վարչակազմում առկա պառակտման մասին։ Հիգինսը Մայքլ Ֆլինի կողմնակիցն էր, որը հեռացել է ազգային անվտանգության խորհրդականի պաշտոնից փետրվարին։ Հիգինսից հետո իրենց պաշտոնները լքել են Ֆլինի մյուս համախոհները՝ ԱԱԾ տնօրենի հետախուզության հարցերով տնօրեն Էզրա Քոհեն Վաթնիկը ու ԱԱԾ Մերձավոր արեւելքի հարցերով խորհրդական Դերեկ Հարվին։




























