Երեք բրիտանացիների են բանտարկել ստորգետնյա հակաատոմային բունկերում կանեփի արտադրամաս բացելու համար, հայտնում է BBC-ն։

Հայտնում են, որ տղամարդիկ երեք տարի շարունակ գաղտնի օգտագործել են Դիվայզիզ քաղաքից ոչ հեռու գտնվող ստորգետնյա շինությունը՝ մոտ 6 մլրդ ֆունտ ընդհանուր արժողության թմրաբույսեր աճեցնելու համար։ Տղամարդիկ նաեւ վարձակալել էին չորս «այգեգործերի», որոնք պետք է մշտապես բունկերում բնակվեին, որպեսզի հետեւեին բերքին։

Ոստիկանությունը նրանց ձերբակալել է այն բանից հետո, երբ առաքման ծառայության վարորդներից մեկը հայտնել է, որ բունկերի տարածքում կանեփի հոտ է գալիս։ Երեքն էլ մեղավոր են ճանաչվել թմրադեղերի արտադրության մեջ, մեկին դատապարտել են ութ տարվա ազատազրկման, իսկ մյուս երկուսին՝ հինգ տարվա։

Բունկերը կառուցվել էր 1985-ին՝ միջուկային պատերազմի դեպքում 150 պաշտոնյաների համար ապաստան ծառայելու նպատակով։ Հետագայում ՊՆ-ն վաճառել էր այն։