Բուրկինա Ֆասոյի անվտանգության ուժերը ոչնչացրել են Ուագադուդուի սրճարաններից մեկում երեք հարձակվողներին։ Հարձակման հետեւանքով 17 մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Reuters-ը։

Երկրի կապի նախարար Ռեմի Դանջինուն հայտարարել է, որ երեք հարձակվողները ոչնչացվել են, սակայն սրճարանում դեռ մարդիկ կան։

Ավելի վաղ կապի նախարարը հայտարարել է, որ չի բացառում, որ սրճարանի վրա հարձակումը կարող է ահաբեկչություն լինել։ Նա նշել է, որ իշխանությունները հետաքննություն են սկսել։

Տեղի ժամանակով՝ շուրջ 21։30-ին երեք տղամարդիկ մոտեցել են «Ստամբուլ» սրճարանին եւ այցելուների ուղղությամբ կրակ բացել։