Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 14-ին, ժամը 08:30-ին  տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արին գյուղից վերեւ ավտոմեքենան կախվել է ձորափին, կա ձորը ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ԳԱԶ 53» մակնիշի առանց պետհամարանիշի (վարորդ՝ Հ. Բ.) ավտոմեքենան՝ բեռնված մեղվափեթակներով, Արին գյուղի պոմպակայան կոչվող տարածքում դուրս է եկել դաշտամիջյան ճանապարհից եւ կախվել ձորափին:

Ավտոմեքենան ձորափից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: