Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը օգոստոսի 14-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար։

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ պատճառը սողանքի վտանգն է։