Շոտլանդացի  երգչուհի Սյուզան Բոյլը, ով հայտնի դարձավ Britain`s Got Talent հեռուստաշուի միջոցով,  իր մասին մյուզիքլում կխաղա ինքն իրեն:

Тhe Sun պարբերականին տված հարցազրույցում  Բոյլն ասել է. «Իհարկե գլխավոր դերը ես եմ կատարելու, չեմ ուզում նստել դահլիճում եւ հանդիսատեսի հետ նայել, թե ինչպես են ուրիշներն ինձ կերպավորում»:

Երգչուհին ասել է, որ ինքն իրեն ավելի լավ կխաղա, քան ցանկացած դերասանուհի: Պրոդյուսերները դեմ չեն:

Բեմականացումը կպատմի Սյուզան Բոյլի մասին սկսած այն ժամանակներից, երբ նա ապրում էր Բլեքբերն քաղաքում եւ չէր էլ երազում համաշխարահային փառքի մասին, իսկ կուլմինացիան կլինի Հռոմի պապի առջեւ ելույթը: