Չինաստանի Անհոյ նահանգի Հուայնան շրջանում շահագործման է հանձնվել աշխարհում ամենախոշոր արեւային էլեկտրակայանը։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով China Daily-ն։

Կայանը բաղկացած է ավել քան 1200 արեւային պանելներից, որոնք զբաղեցնում են 86 հեկտար ջրային տարածք։

Այն կարող է տարեկան 15 հազար տուն էներգիայով ապահովել։

Նախագիծը ղեկավարում է Sungrow Power Supply Co Ltd ընկերությունը։ Կայանի շահագործման ժամկետը 25 տարի է։ Այն մշակված է տեխնոլոգիաներով, որոնք կարող են դիմակայել ագրեսիվ արտաքին միջավայրին, ներառյալ՝ տապին, աղին եւ խոնավությանը։