Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 17-ից 18-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:

Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքից  բացահայտվել է 6-ը:

Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 1 եւ թմրամիջոցի հայտնաբերման 5 դեպք:

Բացահայտվել է գողության 9, խարդախության 5, խուլիգանության 2, յուրացման եւ հարկերից խուսափելու 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի եւ գողության 2-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: