Ամերիկյան Ռիչմոնդ քաղաքում տեղադրված The Veil Brewing գարեջրի գործարանը գարեջուր է թողարկել, որը պատրաստելիս հավելվել են հավի տապակած տոտիկներ:
Այդուհանդերձ, ովքեր սպասում են, որ գարեջուրը խմելիս կզգան հստակ արտահայտված տապակած հավի համը, կարող են հիասթափվել, քանի որ հավը կազմել է բոլոր բաղադրամասերի միայն 0,4 տոկոսը, փոխանցում է Kedem-ը:
Fried Fried Chicken Chicken կոչված գարեջուրը սահմանափակ քանակով է թողարկվել՝ 4 փաթեթը 18,5 դոլար գնով:




























