ԱՄՆ քաղաքացուն մեղադրանք են առաջադրել անօդաչու սարքի օգնությամբ Մեքսիկայից ԱՄՆ թմրադեղեր տեղափոխելու համար, հայտնում է The Telegraph-ը։

25-ամյա ամերիկացին հայտնել է, որ իրեն վճարել են թմրադեղերը Սան Դիեգո հասցնելու համար։

Հայտնում են, որ նա այդ ձեւով 5-6 անգամ թմրադեղեր է տեղափոխել 2017-ի մարտից սկսած։ Սահմանապահները նկատել են անօդաչուն ու հետեւել դրան։ Նրանք հայտնաբերել են դրոնին ամրացված մետամֆետամինի ծանրոցը։

Կասկածյաը ընդամենը 5․8 կգ մետամֆետամին է այդ ձեւով ԱՄՆ տեղափոխել։