Արարատի մարզում՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:  Այս մասին այսօր՝ օգոստոսի 21-ին, NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ մամուլի ծառայությունից։

Օգոստոսի 20-ին հրդեհի հետմարման աշխատանքներին մասնակցել է 100 փրկարար ծառայող եւ անտառտնտեսության 10 աշխատակից:

Արգելոցի տարածքում իրականացվել են 149 ծխացող օջախների եւ 5 ծխացող ծառի մարման աշխատանքներ:

Դեպքի վայրում հերթապահություն են իրականացրել ՀՀ ԿԱ ոստիկանության Արարատի մարզային վարչության ոստիկանները: