Գորկու ավտոմոբիլային գործարանի տարածքում Նիժնի Նովգորոդում տղամարդը սպանդ է իրականացրել, հաղորդում է РЕНTV-ն։

Գորկու ավտոմոբիլային գործարանի աշխատակիցը սպանել է երեք մարդու եւս երկուսը վիրավորվել են։

Ըստ քննիչների՝ տղամարդը հանցանք է գործել խանդի հողի վրա։ Նա իբր սպանել է լաբորանտ սիրուհուն, իր պետին ու գործընկերոջը։ Արտադրամասից դուրս գալիս աշխատողները փորձել են այնտեղ պահել նրան։ Այդ ժամանակ նա եւս երկու մարդու է վիրավորել։

Ձերբակալվելիս հանցագործը դիմադրություն է ցույց տվել ու վիրավորվել։ Նա հոսպիտալացվել է հրազենային վնասվածքներով։