«Հայռուսգազարդի» պաշտոնական կայքէջում տեղակայված տեղեկատվության համաձայն՝ դեկտեմբերի 6-ին ժամը 12:00-ին վերականգնվել է Հայաստանի գազամատակարարումն ամբողջական ծավալով, որն օրական կազմում է 5,5-6 մլն խմ գազ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ից Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազամուղի Սիոնի Գուդաուրի հատվածում հայտնաբերված վթարի վերականգնողական աշխատանքների պատճառով ՀՀ մատակարարվող բնական գազի ծավալները նվազել էին մինչեւ 4 մլն խմ:

Չնայած մատակարարվող գազի ծավալների նվազմանը հանրապետության սպառողական շուկայում որեւէ փոփոխություն չի արձանագրվել, անխափան գազամատակարարումը ապահովվել է ներքին պահուստների հաշվին: