«Բարձրավոլտ էլցանցեր» ՓԲԸ-ն կհանձնեն «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ի հավաստագրային կառավարմանը (վերջինը «Հայաստանի էլցանցեր» ՓԲԸ-ի 70 տոկոսի սեփականատերն է)։
Որոշման համապատասխան նախագիծը օգոստոսի 24-ին հերթական նիստում հավանության արժանացրեց Հայատանի կառավարությունը։ Որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական ռեսուրսների փոխնախարար Վարդան Գեւորգյանը։
«Բարձրավոլտ էլցանցեր»-ի հիմնական գործառույթը էլեկտրաէներգայի փոխանցումը, սպասարկումն ու շահագործումն է։ Ընկերությունն ունի 8 մասնաճյուղ։ Հիմնավորման համաձայն՝ «Բարձրավոլտ էլցանցեր» ՓԲԸ-ն «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ի կառավարմանը հանձնելը բարենպաստ կլինի ծախսերի օպտիմալացման, ինչպես նաեւ ներդրումների քաղաքականության, կառավարման ու տեխնիկական քաղաքականության տեսանկյունից։




























