Առնվազն 20 իրաքցի նավաստիներ են զոհվել Պարսից ծոցում իրաքյան նավի՝ արտասահմանյան բեռնանավի հետ բախվելու հետեւանքով։ Այս մասին հայտարարել է Իրաքի տրանսպորտի նախարարությոնը եւ երկրի նավահանգիստների վարչությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

««Ալ-Միսբար» իրաքյան նավը օգոստոսի 19-ին ջրասույզ է եղել Խոր Աբդալլահ ջնացքում՝ Royal Arsenal արտասահմանյան բեռնանավի հետ բախման հետեւանքով»,-հայտարարել են նախարարությունում։

Իրաքի նավահանգիստների վարչության մամուլի ծառայությունը Ghad գործակալությանը հայտնել է, որ փրկարարներին հաջողվել է 11 մարդու փրկել, որից նավաստիների 20 մարմին է դուրս բերվել։ Նշվում է, որ ջրասույզ եղած նավի երկարությունը 37 մետր է։ 

Royal Arsenal բեռնանավը Սենթ Վինսենթ եւ Գերնադինա պետության դրոշի ներքո է, գրանցման նավահանգիստը մայրաքաղաք Քինգսթաունն է։