Օգոստոսի 23-ին, ժամը 20.55-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Ազատամարտիկների եւ Էրեբունի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 62-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 23-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները պարզել են, որ «Շկոդա Օկտավիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը օգոստոսի 19-ին, ժամը 19.00-ին, Երեւանի Կոմիտասի պողոտայի եւ Գյուլբենկյան փողոցների խաչմերուկի մոտ վրաերթի է ենթարկել 63-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:

Նույն օրը, ժամը 13.40-ին, վարորդը ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 23-ին, ժամը 11.45-ին, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Գյուլբենկյան փողոցի թիվ 39/Բ շենքի մոտ վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 23-ին, ժամը 19.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Բաբաջանյան փողոցի թիվ 42/1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 77-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 23-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Աշտարակի Սիսակյան փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 71-ամյա տղամարդու եւ դիմել փախուստի:

Տուժողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ձեռնարկվում են միջոցառումներ ավտոմեքենան եւ վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 23-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի եւ Ֆ.Մկրտչյան փողոցների խաչմերուկի հարակից մայթում վրաերթի է ենթարկել 38-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: