«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, համագործակցելով միջազգային ու տեղական կազմակերպությունների ու փորձագետների հետ, հիմնադրում է Լիբերալ քաղաքական դպրոց եւ հայտարարում ունկնդիրների առաջին խմբի ընդունելություն:
Այս առնչությամբ կուսակցության տարածած հայտարարության մեջ ասվում է.
«Դպրոցի նպատակն է պատրաստել նոր սերնդի առաջնորդներ, ովքեր պատրաստակամ են կրել ու տարածել ազատական արժեքներ եւ դառնալ ժողովրդավարության առաջամարտիկներ:
Դպրոցում դասախոսություններով հանդես կգան հայ եւ օտար հայտնի քաղաքական, պետական գործիչներ, դեսպաններ, տարբեր ոլորտների առաջատար մասնագետներ եւ փորձագետներ:
Ուսուցումն անվճար է:
Ուսանողներին կշնորհվեն ավարտական վկայականներ: Շրջանավարտները հնարավորություն կունենան մասնակցել միազգային կրթական ծրագրերի:
Դիմում հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2017թ.-ի սեպտեմբերի 10-ը: Դասընթացը կմեկնարկի սեպտեմբերի 25-ին: Տեւողությունը՝ 4 ամիս (2017թ. սեպտեմբեր-2018թ. հունվար): Դասընթացներն անցկացվելու են շաբաթական 3 օր ժամը 18:30-ից 20:30-ը: Նախատեսվում են նաեւ արտագնա դասընթացներ։
Լիբերալ քաղաքական դպրոց կարող են դիմել այն ՀՀ քաղաքացիները, ովքեր
• 18-30 տարեկան են
• Ունեն բարձրագույն կրթություն կամ սովորում են բուհում։
Անգլերենի կամ այլ օտար լեզուների իմացությունը խիստ ցանկալի է։
Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել հետաքրքրվածության նամակ (motivation letter) եւ կցել ինքնակենսագրությունը (CV, ներառյալ կոնտակտային տվյալներ) հետեւյալ էլ. հասցեով՝ [email protected]․ Ընդունելությունը կկայանա դիմումների փաթեթի ուսումնասիրության եւ հարցազրույցի հիման վրա: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել +374-10 523901, +374-10 582064 հեռախոսահամարներով»:




























