Կուբանում ավտոբուսի ծովն ընկենլու հետեւանքով 18 մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս-ը՝ վկայակոչելով շրջանի արտակարգ ծառայություններին։
Այսպիսով, աղետի ժամանակ զոհվածների թիվը հասել է 18-ի։ Աղբյուրները հայտնում են, որ փրկարարկան գործողության վերջնական արդյունքներն այսպիսին են՝ ավտոբուսում 45 մարդ է եղել, նրանցից 27-ը փրկվել են։ Նշվում է, որ գործի առիթվ քրեական գործ են հարուցել («ճամապարհային երթեւեկության կանոնների խախտում եւ տրանսպորտային միջոցների շահագործում»)։
Հայտնի է, որ բանվորներին տեղափոխող ավտոբուսը պատկանել է 54-ամյա անհատ ձեռներեցին։ Դրա հետ կապված՝ հետաքննությունը միջադեպը լրացուցիչ որակել է նաեւ ըստ «անվտանգության պահաջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցում» հոդվածի։




























