Չեչնիայում սպանել են տեղի խորհրդարանի պատգամավոր Մուհմադ Ասհաբովին: Այս մասին հայտնել է Հյուսկովկասյան դաշնային շրջանի ուժային կառույցներում աղբյուրը:
«Ասհաբովը սպանվել է անհայտ անձանց կողմից նրա մեքենան գնդակոծելու հետեւանքով»,- «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ ասել է աղբյուրը: Ռուսաստանի Քննչական կոմիտեում հաստատել են Չեչնիայի խորհրդարանի պատգամավորի սպանության մասին տեղեկությունը, հարուցվել է քրեական գործ:

























