ԵԱՀԿ-ը հույս ունի, որ Դանիայի իշխանությունները պատասխանատվության կենթարկեն շվեդ լրագրողուհի Քիմ Վալի սպանության մեջ մեղավորներին: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ի լրատվամիջոցների ազատության հարցերով ներկայացուցիչ Արլեմ Դեզիրը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ լրագրությունը, ցավոք, վտանգավոր մասնագիտություն է: Ըստ որում՝ «կին լրագրողներն առանձնապես խոցելի են հարձակումների եւ ահաբեկումների համար», հավելել է նա: Դեզիրը նշել է, որ Վալի մահվանից հետո անհրաժեշտ է ընդունել իրադարձությունները լուսաբանելիս լրատվամիջոցներում ֆրիլանսերների դերի կարեւորությունը:

Քիմ Վալը կորել էր գրեթե 2 շաբաթ առաջ՝ գյուտարար Պետեր Մեդսենի հետ ծովային ճամփորդության ուղեւորվելով: Նրանք Կոպենհագենից հեռացել էին նրա կառուցած սուզանավով, որը հաջորդ օրը խորտակվել էր Կյոգե ծոցախորշում: Շուտով Մադսենին ոստիկանությունը ձերբակալել էր սպանության կասկածանքով, եւ նա խոստովանել էր, որ լրագրողուհին նավում մահացել է դժբախտ դեպքի հետեւանքով, որից հետո ինքը նրա մարմինը ծովն է նետել: