Սիրիայում ահաբեկիչներն օգտագործում են «մեղվի պարսի» մարտավարությունը: Այս մասին հայտարարել է ՌԴ Զու Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Իգոր Կորոբովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ահաբեկիչներն օգտագործում են, այսպես կոչված, «մեղվի պարսի» մարտավարությունը, որի էությունը քաոսային գնդակոծությունների եւ սիրիական բանակի ստորաբաժանումների վրա հանկարծակի հարձակումների կազմակերպումն է թվով ոչ մեծ, բայց լավ կազմավորված խմբերով»,- ասել է Կորոբովը:



























