Վրաստանի ԱԳՆ ղեկավար Գրիգոլ Վաշաձեն սեպտեմբերի 14-ին կայցելի Ադրբեջան։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Day.аz-ը, հայտնել են Ադրբեջանում Վրաստանի դեսպանատանը։

Դեսպանության տվյալների համաձայն, այցի ընթացքում քննարկումների գլխավոր թեման կլինի Ադրբեջանի ու Վրաստանի երկկողմ հարաբերությունների զարգացումը։

Հարկ է նշել, որ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները վերջին անգամ հանդիպել են ապրիլի 1-ին, երբ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն աշխատանքային այցով գտնվում էր Վրաստանում։