ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներում է շնորհել Արիզոնայի նախկին շերիֆ Ջո Արփայոյին, որին մեղադրում են միգրանտներին ապօրինի ձերբակալելու մեջ։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով BBC News-ը։

85-ամյա Արփայոն դատապարտվել է՝ իսպանախոս միգրանտների ձերբակալությունները դադարեցնելու հրամանին չենթարկվելու համար։  Արփայոն շարունակում էր ձերբակալել իսպանախոսներին՝ ԱՄՆ-ի տարածքում նրանց  գտնվելու օրինականության հարցում համոզվելու համար։ Դրա համար նրան վեց ամսվա ազատազրկման են դատապարտել։ Նա պետք է պատիժը կրեր հոկտեմբերին։

Նախկին շերիֆը դարձել է Թրամփի առաջին կողմնակիցներից մեկը Հանրապետական կուսակցության փրայմերիզի ժամանակ եւ ներկա է գտնվել նրան աջակցող անցյալ տարվա ակցիաներին։