Ալավերդի-Ստեփանավան ճանապարհին օգոսոսի 19-ին տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված 23-ամյա աղջիկն այսօր՝ օգոստոսի 26-ին մահացել է: Shamshyan.com-ի փոխանցմամբ մահացողը Վանաձոր քաղաքի բնակիչ, 23-ամյա Մարիամ Մանյանը։
Նույն ավտովթարից օգոստոսի 19-ին տեղում մահացել էին Opel-ի ուղեւորներ, Վանաձոր քաղաքի Տարոն 4ա թաղամասի բնակիչներ, 58-ամյա Գագիկ Վարդումյանը եւ 9-ամյա Սիրանուշ Վարդումյանը: Ուղեւորներ 30-ամյա Հերմինե Գասպարյանը, 3-ամյա Էրիկ Վարդումյանը մարմնական վնասվածքներով, որոնց մի մասը՝ ծայրահեղ ծանր վիճակում՝ տեղափոխվել էին Ալավերդու բժշկական կենտրոն, իսկ 54-ամյա Սիրանուշ Սիրադեղյանը՝ Ստեփանավանի բժշկական կենտրոն:


























