Ադրբեջանում անցկացված փառատոնում ռուսաստանցի արտադրողները սխտորի եւ կանեփի մուրաբա են ներկայացրել:
Vesti.Az-ը հայտնում է, որ Ադրբեջանում Գաբալայում անցկացված 5-րդ միջազգային փառատոնում ռուսական պատվիրակության ներկայացրած սխտորի եւ կանեփի մուրաբաները այցելուների հետաքրքրությունն են առաջացրել, ռուսաստանցի արտադրողներն ընդհանուր առմամբ ներկայացրել են մուրաբայի 13 տեսակ:
Ռուսական պատվիրակության արտադրանքից ամենաարտառոցները հաղարջով սխտորի եւ կանեփի մուրաբաներն էին: «Մենք ներկայացրել ենք հիասքանչ անանուխի մուրաբա»,- ասել է արտադրող Ալինա Բարսեղովան: Նրա խոսքով՝ սխտորի եւ հաղարջի մուրաբան ոչ թե պարզապես մուրաբա է, այն կարելի է օգտագործել որպես մսով ճաշատեսակների սոուս: Կանեփի մուրաբան համով հեղուկ գոզինախ է հիշեցնում, սակայն կծու է:
Ներկայացված արտադրանքը կգնահատի միջազգային ժյուրին:



























