ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Թուրքմենստանի եւ Ադրբեջանի միջեւ լուրջ հակասություններ ծագեցին եւ որոշ հարցերի շուրջ նրանք դեռ չեն կարողանում ընդհանուր հայտարարի հանգել։ Լրագրողների հետ հադիպման ժամանակ նման կարծիք հայտնեց թյուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը։

Նրա կարծիքով՝ Բաքվի եւ Աշխաբադի միջեւ կռվախնձոր են դարձել Կսպից ծովում նավթի հանքերը։ Խոսքը Սերդար, Կյապազ, Օմար եւ Օսման նավթի հանքերին է վերաբերում, որոնք շատ ավելի մոտ են տեղակայված Թուրքմենստանին, քան Ադրբեջանին։

Թյուրքագետի խոսքով՝ 2002 թվականին Աշխաբադը հայտարարեց, որ անհրաժեշտության պարագայում Ադրբեջանի դեմ ռազմական գործողություններ կսկսի։

Ըստ փորձագետի՝ կարեւոր է, որ այս համատեքտսում հայ-թուրքմենական հարաբերությունները զարգանում են ու ամրապնդվում։ Թյուրքագետի համաձայն՝ Հայաստաննն ու Թուրքմենստանն ընդհանուր շահեր ունեն, որոնք ուղղված են Ադրբեջանի դեմ։

Խուդավերդյանի կարծիքով՝ ռազմական գործողությունների պարագայում Աշխաբադը կարող է  գերազանցել Ադրբեջանին՝ ծովում վերահսկողություն սահմանելով։