Այսօր՝ օգոստոսի 27 - ի առավոտյան ժամը 7- ի դրությամբ Զանգեզուր կենսոլորտային համալիր ՊՈԱԿ -ի Խուստուփ արգելավայրում բռնկված հրդեհն ամբողջությամբ մարվել է, ինչին նպաստել է նաեւ տեղացած անձրեւը։ Այս մասին հայտնել է Բնապահպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Մարինե Մարտիրոսյանը։

«Ներկայում իրավիճակը լիովին վերահսկելի է: Համալիրի աշխատակիցները շարունակում են իրականացնել շուրջօրյա հսկողություն»,-գրել է նա Facebook-ի իր էջում։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի ԱԻՆ-ում, օգոստոսի 26-ին, ժամը 12:23-ին ահազանգ է ստացվել, որ Խուստուփ լեռան հետնամասից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր են մեկնել 17 հրշեջ-փրկարար:

Պարզվել է,  որ Ձագեձոր գյուղի մոտակա սարալանջին այրվում է խոտածածկույթ, առկա է եղել տարածման վտանգ: Սահմանվել է հերթապահություն։

Լուսանկարները՝ Սասուն Մանուկյանի էջի