Երեւանի Բաբաջանյան փողոցում այսօր՝ օգոստոսի 27-ին բռնկված ԲԻՍ-1 աստիճանի բարդության բռնկված հրդեհը մարվել է։

Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-Ին հայտնում են, որ օգոստոսի 27-ին, ժամը 14:13-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Ա. Բաբաջանյան փողոցի թիվ 89 շենքի տանիքում:

Դեպքի վայր են մեկնել 4 մարտական հաշվարկ. հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ եւ արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը եւ հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարաններից մեկի տանիքում՝ 10-րդ հարկի մակարդակում ավելացրած հատվածում գտնվող տանը եւ հարակից վերելակի հորանում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:56-ին, մարվել՝ 15:27-ին:

Այրվել են կենցաղային իրեր, աղբ, շինանյութ, ներկանյութեր, թիթեղյա տարայով ացետոն՝ 25լ եւ 3 անվադող, հարակից տարածքում գտնվող վերելակի հորանում (մոտ 70 քմ) ամբողջությամբ այրվել է էլ.լարերի վահանակը եւ տնտեսական իրեր՝ 3 խմ (ընդհանուր՝ 80 քմ):