Հյուսիսային Կորեայի իշխանությունները պատրաստվում են նոր՝ վեցերորդ միջուկային փորձարկման: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի Ազգային հետախուզական ծառայությունը:
Ըստ Gazeta-ի՝ գերատեսչության մասնագետները փակ խորհրդակցություն են անցկացրել, որի ընթացքում հարավկորեացի խորհրդարանականներին հաղորդել են Փհենյանի կողմից ստորգետնյա հրաձգարանում միջուկային նոր փորձարկումների նախապատրաստվելու մասին:




























