Հունաստանի Գյուղատնտեսության նախարարությունը կպաշտպանի իր ավանդական արտադրանքի՝ հունական յոգուրտի անունը: Այս առումով գյուղնախարարությունը աշխատանքային խումբ կստեղծի, որը կզբաղվի յոգուրտը որպես աշխարհագրական ծագմամբ պաշտպանված արտադրանք գրանցելու հայտի ձեւակերպմամբ:

Չնայած Հունաստանն ակտիվորեն փորձում է հունական յոգուրտի արտադրությունն օրինականացնել Եվրամիության տարածքում, 2011 թվականից այս արտադրանքը լայնորեն արտադրվում է նաեւ այլ երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում: Փորձագետները կարծում են, որ Հունաստանի սահմաններից դուրս արտադրվող մթերքների հունական յոգուրտ նշումը կարող է սպառողին մոլորության մատնել, դրա փոխարեն ավելի լավ է օգտագործել «հունական ձեւով յոգուրտ» անվանումը, որը կնշանակի հատուկ եղանակով արտադրանքի պատրաստում:

Արժի նշել, որ հունական յոգուրտի ամենամեծ քանակությունն օգտագործում են Եվրոպայի (39 տոկոս), Ասիայի (28 տոկոս) եւ Հյուսիսային Ամերիկայի (15 տոկոս) բնակիչները, փոխանցում է Kedem-ը: