Հայաստանի ճարտարապետներն ավելի խստորեն կհետեւեն իրենց աշխատանքի որակին։ «Ճարտարապետական գործունեության մասին» համապատասխան նախագիծը հավանության են արժանացրել Հայաստանի խորհրդարանում։

Գարնանը հեռացող խորհրդարանն ընդունեց օրինագիծը, սակայն ըստ նոր կարգի, նոր ժողովը պետք է այն կրկին քննարկի։

Ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը նախագիծը ներկայացնելիս հայտարարեց, որ պալատի անդամները կկարողանան վերապատրաստման դասընթացներ անցնել։ Նրանց պարտականությունների մեջ կներառվի նաեւ մասնագիտական էթիկայի պահպանումն ու անհրաժեշտության դեպքում գործընկերների աշխատանքի փորձաքննությունը։

Սակայն գործող ճարտարապետները կարող են նաեւ պալատի անդամներ չլինել։ Բայց այդ դեպքում նրանք չեն կարողանա պատվերներ ընդունել (չեն կարողանա աշխատել ճարտարապետական արհեստանոցներում)։

Պալատը կհրապարակի նաեւ ճարտարապետների ու ընկերությունների վարկանիշը, որոնց հետ պատվիրատուները կկարողանան ծանոթանալ։