Հայաստանում ալմաստների վաճառքը կազատեն լիցենզավորումից։ «Լիցենզավորման մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը հաստատել է այսօր՝ օգոստոսի 29-ին, ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում։
Տնտեսական զարգացման ու ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանը հայտարարեց, որ լիցենզավորման պահանջը չի ազդի ալմաստի եւ ադամանդների վաճառքի վրա (ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտահանման-ներմուծման պարագայում)։ Լիցենզավորումը կփոխարինվի տվյալ գործունեություն վարելու մասին ծանուցմամբ։




























