Երեւանի Էրեբունի վարչական շրջանում «Weekend» բիլիարդ բարում նախնական տվյալով քաղաքացուն պատանդ վերցրած տղամարդուն վնասազերծել են դիպուկահար կրակոցով: NEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից հաղորդում է, որ այս պահին դեպքի վայրում աշխատում են իրավապահ համակարգի աշխատակիցներ: Այստեղ է նաեւ ՀՀ փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը, Երեւանի փոխոստիկանապես Վալերի Օսիպյանը:
Աղջկան պատանդ վերցրած տղամարդը հիվանդանոցում մահացել է:
Տեղեկություն կա, որ բիլիարդ բարում պատանդառված կինը վնասվածներ ունի, նա տեղափոխվել է հիվանդանոց: Այս տեղեկությունը պաշտոնապես դեռ չի հաստատվում:
Այս պահին Ռոստովյան փողոցի այդ հատվածը երկկողմանի փակ է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի Էրեբունի թաղամասում քիչ առաջ անհայտ անձը բիլիարդանոցում երիտասարդ աղջկա է պատանդ վերցրել:


























