Երեքշաբթի ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գլխավոր գանձապետ Սալիմ Մուսթաֆա Մուհամմեդ ալ Մանսուրի դեմ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Արդյունքում՝ ամերիկյան իրավազորության ներքո գտնվող Մանսուրի բոլոր ակտիվները արգելափակվել են, նշված է փաստաթղթում:

Նշվում է, որ ԱՄՆ ֆիննախը նման միջոցառումները կիրառում է Իրաքի կառավարության հետ ԻՊ-ին դիմակայելու համագործակցության շրջանակում: