Շիրակի մարզի Հոռոմ գյուղում այսօր՝ օգոստոսի 29-ին, զինվորական կարգով հուղարկավորել են հակառակորդի կողմից մահացու վիրավորում ստացած 26-ամյա պայմանագրային զինծառայող Արտակ Բիշարյանին: NEWS.am-ի հետ զրույցում Հոռոմի գյուղապետ Աշոտ Պասկեւիչյանը նշեց, որ զինծառայողին հողին են հանձնել գյուղի գերեզմանատանը: Նրա հուղարկավորությանը ներկա է եղել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը, ԶՈւ բարձրաստիճան սպաներ եւ Արտակի ծառայակիցները:
Արտակ Բիշարյանը մահացել էր օգոստոսի 27-ին՝ Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում, նա մահացու վիրավորում էր ստացել օգոստոսի 23-ին: Պայմանագրային զինծառայողը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սան էր, 4 տարի է ծառայում էր Արցախի զինված ուժերում:


























