Asea ընկերության ղեկավարությունը, որը զբաղվում է Հռոմի ջրամատակարարմամբ, որոշել է սեպտեմբերից գիշերային ժամերին ջրատարներում նվազեցնել ջրի ճնշումը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Որոշումն ընդունվել է քաղաքում շարունակվող շոգի եւ երաշտի հետ կապված, ինչպես նաեւ արձակուրդների սեզոնի ավարտով. Հռոմի բազմաթիվ բնակիչներ արձակուրդից հետո քաղաք են վերադառնում: Acea-ում հայտնել են, որ մայիսից ի վեր 1300 ջրի արտահոսք են վերացրել:
Վերջին երեք տարիներին Հռոմում անձրեւի տեսքով տեղումների քանակությունը 70%-ով նվազել է:
Վատիկանում էլ ավելի վաղ հայտարարել էին, որ 100 շատրվան են անջատելու:



























