Կորեական թերակղզու խնդրի խաղաղ լուծման տարբերակները ԿԺԴՀ-ի, ԱՄՆ –ի եւ Կորեայի Հանրապետության ձեռքում են։ Այս մասին օգոստոսի 30-ին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինը՝ մեկնաբանելով Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հայտարարությունը։

«Ցանկանում եմ ընդգծել, որ Չինաստանը կողմ է ապամիջուկայնացմանը եւ խաղաղ ճանապարհով միջուկային զենքի չարածմանը»,- ասել է դիվանագետը։Ըստ նրա՝ երբ որոշ երկրներ «խոսում են ճնշումը խստացնելու մասին, նրանք լիովին անտեսում են բանակցությունների ուղին»։ Այս ենթատեքստում ՉԺՀ-ի ԱԳ նախարարության ներկայացուցիչը Մեյի հայտարարությունը գնահատել է որպես «անպատասխանատու դիրքորոշում»։ 

«Կորեական թերակղզու խնդրի խաղաղ լուծման բանալին ԿԺԴՀ-ի, ԱՄՆ-ի եւ Կորեայի Հանրապետության ձեռքում է»,- հավելել է նա։