Ուկրաինայի Սոցիալիստական կուսակցության ղեկավար եւ ՆԳ խարարարի նախկին խորհրդական Իլյա Կիվան հայտարարել է, որ մտադիր է անձամբ գնդակահարել Միխայիլ Սահակաշվիլիի կողմնակիցներին, այդ թվում ժողովրդական պատգամավորներին, որոնք սեպտեմբերի 10-ին կգնան սահմանին նրան դիմավորելու:
Հիշեցնենք, որ Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել էր, որ պատրաստվում է սեպտեմբերի 10-ին Լեհաստանից Ուկրաինա վերադառնալ Կրակովեցի անցակետով:




























